ՀՀ կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դրել ոսկե հուշադրամ՝ նվիրված Ավետիք Իսահակյանի 150-ամյակին

ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբեր․/ԱՌԿԱ/.   2025 թվականի հոկտեմբերի 1-ին ՀՀ կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դնում «Ավետիք Իսահակյանի ծննդյան 150-ամյակ» ոսկե հուշադրամը:

Դիմերեսին պատկերված է Արագած լեռը, Ավետիք Իսահակյանի «Արագածին» բանաստեղծությունից քառատող:  Դարձերեսին՝ Ավետիք Իսահակյանի դիմապատկերը և ստորագրությունը:

 Էսքիզների հեղինակներն են՝ Կարապետ Աբրահամյան (դիմերես), Լուսինե Լալայան (դարձերես): 

Հուշադրամը հատվել է Լեհաստանի դրամահատարանում:

Հուշադրամի անվանական արժեքը 10000 դրամ է, թողարկման քանակը՝ 300 հատ։

Leave a Comment