Euronews -ի փոխանցմամբ Հունաստանի մայրաքաղաք Աթենքում չորեքշաբթի համազգային գործադուլի պատճառով դադարեցվել է գնացքների, լաստանավերի և տաքսիների երթևեկությունը։
Նշվում է, որ պետական և մասնավոր հատվածի աշխատողները բողոքում են երկրի աշխատանքային օրենսդրությունում փոփոխությունների դեմ։
Աթենքում 24-ժամյա գործադուլի ընթացքում տաքսիներ և գնացքներ չեն գործի, մինչդեռ ավտոբուսները, մետրոն, տրամվայը և տրոլեյբուսը գործում են կրճատված ժամանակացույցով։
Գործադուլը խաթարել է ամբողջ Հունաստանում տարբեր հաստատությունների գործունեությունը։
Աթենքից բացի՝ բողոքի ցույցեր են նախատեսված երկրի այլ քաղաքներում նույնպես։
Պետական ծառայողներին և մասնավոր հատվածի աշխատողներին ներկայացնող արհմիությունները գործադուլ են հայտարարել՝ ի նշան աշխատանքային օրենսդրության փոփոխությունների դեմ բողոքի։ Ըստ փոփոխությունների՝ երկրում կթույլատրվի արտաժամյա աշխատանքը, ինչի հետևանքով աշխատանքային ժամը կարող է երկարաձգվել մինչև 13 ժամ։