Եթե շտապօգնության մեքենան ժամերով չի հասնում հիվանդին, ի՞նչ առողջապահության մասին կարող ենք խոսել․ Գառնիկ Դանիելյան 

Եթե շտապօգնության մեքենան ժամերով չի հասնում հիվանդին, ի՞նչ առողջապահության մասին կարող ենք խոսել։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 1-ին, հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

«Շատ կարևոր խնդիր է նաև դեղորայքի հասանելիության հետ կապված խնդիրը։ Թոշակառուն, որ ստանում է առավելագույնը 40-45 հազար դրամ թոշակ, հնարավորությունից զրկված է իրեն անհրաժեշտ դեղորայքը օգտագործելուց։ Մեր շրջապատում հաստատ կան մարդիկ, հատկապես թոշակառուներ, որոնք ծայրը ծայրին հասցնելով՝ էդ դեղորայքը ստանալու խնդիր ունեն»,- ասաց նա։

Մանրամասն՝ տեսանյութում։

 

Leave a Comment