ԱՄՆ-ն համալրում է Կատարի իր ռազմաբազան. ինչ է սպասվում Մերձավոր Արեւելքում

Իրանի հետ չմարող լարվածության ֆոնին Միացյալ Նահանգները վառելիք տեղափոխող բազմաթիվ KC-135 Stratotanker և KC-46 Pegasus ինքնաթիռներ է ուղարկել Մերձավոր Արևելք՝ ռազմական օդանավերի ուղեկցությամբ։ Մի քանիսն արդեն վայրէջք են կատարել Կատարի ավիաբազայում, հաղորդում են լրատվամիջոցները։

Նաև հաղորդվում է, որ Մերձավոր Արևելք է ուղևորվում մեկ ամերիկյան ավիակիր։

Արդեն տեղեկացրել էինք  իրանական աղբյուրների հաղորդումն այն մասին, որ այս ակտիվությանը զուգահեռ Թեհրանից դիվանագիտական իքնաթիռ է անսպասելիորեն Մինսկ ուղևորվել, որտեղ եղել էր Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին։

Այս պահին մանրամասներ չկան, թե արդյոք բանակցություններ են տեղի ունեցել Մինսկում, կամ ինչ է քննարկվել։ Իրանական աղբյուրները միայն գրում են՝ շտապ թռիչքի պատճառն Իրանի ու Իսրայելի միջև հնարավոր պատերազմն է։

Leave a Comment