ԱՄՆ ռազմական նախարար Փիթ Հեգսեթը Վիրջինիայի Քվանտիկո քաղաքում գեներալների և ծովակալների հավաքի ժամանակ խիստ քննադատության է արժանացրել Պենտագոնի բարձրաստիճան ղեկավարությանը՝ ընդգծելով, որ նրանք պետք է հրաժարական տան, եթե չեն աջակցում իր օրակարգին, գրում է Reuters-ը։
Fox News-ի նախկին հաղորդավար Փիթ Հեգսեթը խոստացել է արմատական փոփոխություններ իրականացնել Պենտագոնում։
«Բացարձակապես անընդունելի է Պենտագոնի դահլիճներում տեսնել գեր գեներալների և ծովակալների»։
Նրա խոսքով՝ ֆիզիկական պատրաստվածության թեստերը կկազմակերպվեն միայն տղամարդկանց չափանիշներով։
«Ոչ պրոֆեսիոնալ տեսքի դարաշրջանն ավարտվել է։ Այլևս մորուքավորներ չկան»,-ասել է Հեգսեթը։
Նա նաև հրապարակայնորեն արդարացրել է մի շարք բարձրաստիճան սպաների՝ այդ թվում՝ սևամորթ գեներալի և կին ծովակալի պաշտոնանկությունները։
Միջոցառմանը ներկա գտնվող նախագահ Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է անմիջապես ազատել այն զինվորականներին, որոնք իրեն դուր չեն գալիս։
«Եթե ձեզ դուր չի գալիս իմ ասածը, կարող եք լքել սենյակը։ Իհարկե, ձեր կոչումը կկորչի, ձեր ապագան կկորչի»,-ասել է Թրամփը։