Նրանք կարգապահ են, անաչառ և անչափ պատասխանատու, ունեն մաթեմատիկոսին բնորոշ վերլուծական մտածելակերպ, ճկուն դատողություն և տրամաբանություն։
Նրանք ամեն օր հավաքում, մշակում և վերլուծում են ահռելի ծավալով տվյալներ, կատարում ուսումնասիրություններ, վերլուծություններ, եզրահանգումներ և կանխատեսումներ, որոնք մարդկային գործունեության ամենատարբեր բնագավառներում կարևոր են։
Զինված հարուստ գիտելիքներով ու մասնագիտական հմտություններով՝ նրանք տիրապետում են տեղեկատվությունը ամենաթանկ ապրանքի վերածելու արվեստին, և, ինչը ամենակարևորն է, նրանք լավ գիտեն արժանահավատ տեղեկատվության արժեքն ու նշանակությունը։
Վիճակագրություն․ որևէ երևույթի կամ գործընթացի մասին տվյալների ամբողջությունը՝ թվերի լեզվով։ Հասարակական գործունեության տեսակ, որը պահանջված է կյանքի բոլոր ոլորտներում։ Արդիական և պահանջարկ ունեցող մասնագիտություն, որում համադրվում են մաթեմատիկոսի, վիճակագրի և վերլուծաբանի ունակությունները։
«Մասնագիտություն» հաղորդման հյուրն է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի վիճակագրության և տվյալագիտության ամբիոնի վարիչ, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Արմեն Քթոյանը։