Մեր անդամակցությունը ԵԽ-ին մեզ ավելի մեծ վստահություն է տալիս ժողովրդավարական բարեփոխումներ իրականացնելիս. Փաշինյան









Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն հայտնեց Եվրոպայի խորհրդին՝ Հայաստանի անդամակցության պահից Հայաստանին ցուցաբերած աջակցության համար։

Այս մասին Փաշինյանը նշեց ԵԽԽՎ աշնանային նստաշրջանում իր ելույթում։

«Մեր անդամակցությունը ԵԽ-ին մեզ ավելի մեծ վստահություն է տալիս ժողովրդավարական բարեփոխումներ իրականացնելիս, որովհետև գիտենք, եթե սխալվենք, կա մեզ հարազատ կազմակերպություն, որը մեզ կահազանգի այդ մասին, կօգնի մեզ գտնել ճիշտ ուղղությունը՝ ժողովրդավարության, ցավոք, գնալով ավելի դժվար դարձող ճանապարհին։ ԵԽ-ն մեր տունն է, որտեղ մենք հասցե ենք ստանում՝ որպես ժողովրդավարական պետություն։ Լինելով փոքր երկիր՝ մենք այստեղ մի մեծ, գեղեցիկ և լուսավոր ընտանիքի մի մասն ենք դառնում, որտեղ մարդն ամենակարևոր արժեքն է, որտեղ մարդը նպատակ է, ոչ թե միջոց։ Այս ընտանիքը կարևոր է մեզ համար»,-ասաց վարչապետը։

Նիկոլ Փաշինյանն ընդգծեց՝ Հայաստանում մեծ կարևորություն են տալիս Եվրոպայի խորհրդին, Մարդու իրավունքների եվրոպական դատարանին, Վենետիկի հանձնաժողովին, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովին։

Իր ելույթում վարչապետը նշեց՝ հայ ժողովուրդը ԵԽ-ն և ԵԽԽՎ-ն ընդունում և ընկալում է, որպես ժողովրդավարության և մարդու իրավունքների պահապան և պաշտպան։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ

Leave a Comment