«Վեոլիա Ջուրը» տուգանվել է 20 մլն դրամով․ ՀԾԿՀ-ն խախտումներ է արձանագրել

Բաժանորդագրվել

Մի դեպքում խախտվել է ջրամատարարման գրաֆիկը, մյուս դեպքում էլ ընկերությունը ժամկետների խախտմամբ է պատասխանել հանձնաժողովի հարցումներին։

ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի – Sputnik. «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն տուգանվել է 20 միլիոն դրամով՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից արձանագրված խախտումների հիմքով։ Տեղեկությունը հայտնում է ՀԾԿՀ մամուլի ծառայությունը։

Համապատասխան որոշումը կայացվել է այսօր անցկացված հանձնաժողովի նիստում։

«Վեոլիա Ջուրը» վարչական պատասխանատվության է ենթարկվել ջրամատակարարման գրաֆիկի և կարգավորող մարմնի պահանջները ժամկետների խախտմամբ կատարելու համար։

ՀԾԿՀ-ից հայտնում են, որ առաջինի դեպքում խախտվել է Սարալանջ գյուղի ջրամատակարարման գրաֆիկը, իսկ երկրորդի դեպքում «Վեոլիա Ջուրը» ժամկետների խախտմամբ է պատասխանել հանձնաժողովի թվով 21 հարցումներին։

Յուրաքանչյուր խախտման համար ՀԾԿՀ-ն ընկերությանը տուգանել է 10 մլն դրամի չափով։

Leave a Comment