Կասեցվել է Նորագավիթում գործող հացի արտադրամասի գործունեությունը


Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչները ստուգում են իրականացրել անհատ ձեռնարկատեր Նարինե Գասպարյանին պատկանող հացի արտադրամասում (ք. Երևան, Նորագավիթ):


 


Հայտնաբերվել են սանիտարահիգիենիկ բնույթի խախտումներ, որոնք անհամատեղելի են եղել սննդամթերքի արտադրության աշխատանքի հետ։


 


Մասնավորապես՝


 


•պատերի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող նյութերից, որոնք կարելի էր լվանալ և ախտահանել.


•առաստաղները չեն կանխարգելել կեղտի կուտակումը.


•արտադրական շինությունների դռները չեն ունեցել հարթ մակերես, պատրաստված չեն եղել չներծծվող նյութերից։


 


Հացի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, տրվել են պարտադիր կատարման հանձնարարականներ, սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար:

Leave a Comment