Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Պեդրո Զարոկյանը ֆեյսբուքյան գրառում է արել՝ ահազանգելով քաղաքապետարանում գործող կոռուպցիոն սխեմայի մասին. «Ավինյանը 99 մլն դրամ է ծախսում քաղաքապետարանի նիստերի դահլիճը առանց մրցույթի վերանորոգելու համար, անհայտ ընկերությունների միջոցով: Քաղաքապետարանը պնդում է, որ այնտեղ ՄԵԾ վթար է տեղի ունեցել «սառը օդամատակարարման խողովակի վթար՝ ջրի մեծ արտահոսքով, որի հետևանքով զգալիորեն վնասվել էին դահլիճի հատակը, պատերը, կահույքը, վարագույրները, հատակի տակով և վրայով անցնող մալուխները»:
Ավինյանը կամ լրիվ անբախտության պատուհաս է բերել քաղաքի համար, կամ սա հերթական՝ կոռուպցիոն սխեմա է»,- գրել է նա։