Գազայում խաղաղ կարգավորման ծրագիրը ողջունել են արաբական եւ իսլամական երկրները

Կատարը, Սաուդյան Արաբիան, ԱՄԷ, Եգիպտոսը, Թուրքիան եւ Ինդոնեզիան ողջունել են Թրամփի` Գազան վերականգնելու եւ պաղեստինցիների արտագաղթը խոչընդոտելու ծրագիրը։

Այս երկրները հայտարարել են, որ պատրաստ են համագործակցել ծրագրի իրականացումն ապահովելու հարցում եւ պարտավորություն են ստանձնել աշխատել Գազայում պատերազմի դադարեցման ուղղությամբ։

Իր հերթին Պաղեստինի ինքնավարության իշխանությունները հայտարարել են, որ հավատարիմ են «ԱՄՆ ի եւ մեր գործընկերների հետ համագործակցությանը` Պաղեստինի պետության ստեղծման ճանապարհը շարունակելու համար»։

Նրանք նաեւ ողջունել են նախագահ Թրամփի Գազայում հրադադար հաստատելու ջանքերը եւ վստահություն են հայտնել «խաղաղություն հաստատելու նրա ունակությանը»։

AFP հայտնել է, որ Կատարի եւ Եգիպտոսի միջնորդները Թրամփի խաղաղության ծրագիրը փոխանցել են ՀԱՄԱՍ-ին։

Leave a Comment