Հայաստանը առաջին անգամ կհյուրընկալի Պատանի երաժիշտների Եվրատեսիլը


Եվրոպական հեռարձակողների միությունը և Հայաստանի Հանրային Հեռուստաընկերությունը ուրախությամբ հայտարարում են, որ «Պատանի երաժիշտների դասական Եվրատեսիլ» մրցույթը կանցկացվի 2026 թվականի հունիսի 6-ին՝ Հայաստանում։ Այս մասին տեղեկացնում է «Առաջին ալիքը»:


 


«Սա մեծ պատիվ է Հայաստանի համար՝ հյուրընկալելու եվրոպական մշակույթի այս նշանավոր իրադարձությունը, որը համախմբում է, պատանի, տաղանդավոր, դասական երաժիշտների տարբեր երկրներից։


 


Սիրով սպասում ենք շնորհալի պատանի երաժիշտներին մեր գեղեցիկ երկրում՝ համատեղ ստեղծելու դասական երաժշտության տոն»,- ասված է հաղորդագրությունում։


 

Leave a Comment