Բանը բուրդ է․ Գվարդիոլան խոսել է Ռոդրիի ցավերի մասին — Armsport.am

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան հայտնել է, որ թիմի և Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Ռոդրին մարզման ընթացքում ուժեղ ցավ է զգացել նախկինում վնասված ծնկում։

«Մարզման ժամանակ Ռոդրին ասաց․ «Չեմ կարող խաղալ։ Իմ ծնկում ուժեղ ցավ կա, չեմ կարող խաղալ»։ Ես պատասխանեցի․ «Չե՞ս կարող խաղալ։ Ուրեմն չես խաղա։ Կխաղա մեկ ուրիշը։ Դա նույն ծունկն է, որը նա նախկինում վնասել էր», — Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում լրագրող և ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

2024 թվականի սեպտեմբերին ստացած խաչաձև կապանների պատռվածքի պատճառով իսպանացի ֆուտբոլիստը բաց է թողել անցած մրցաշրջանի մեծ մասը։ Ռոդրիի գործող պայմանագիրը «Մանչեսթեր Սիթիի» հետ ուժի մեջ է մինչև 2027 թվականի ամառ։ Ըստ Transfermarkt պորտալի՝ խաղացողի շուկայական արժեքը կազմում է 110 միլիոն եվրո։

Leave a Comment