«Մանչեսթեր Յունայթեդում» վստահում են Ռուբեն Ամորիմին

«Մանչեսթեր Յունայթեդը» չնայած Պրեմիեր Լիգայի 6-րդ տուրում «Բրենտֆորդից» կրած 3-1 հաշվով պարտությանը, շարունակում է վստահել գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմին, հայտնում է BBC-ն։

Ըստ աղբյուրի՝ թիմի համասեփականատեր Ջիմ Ռատկլիֆը կարծում է, որ պորտուգալացու աշխատանքը պետք է գնահատվի լիարժեք մրցաշրջանից հետո՝ ընդգծելով, որ ակումբը գոհ է նրա ընտրած ուղղությունից։

«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնյաները նաև հերքել են նոր մարզիչ փնտրելու մասին լուրերը՝ ընդգծելով, որ մարզչի փոփոխությունը ներկայումս չի քննարկվում։

Ռուբեն Ամորիմի գլխավորությամբ թիմը Պրեմիեր Լիգայի 33 խաղում վաստակել է 34 միավոր և դեռևս չի հաղթել երկու խաղ անընդմեջ։

Leave a Comment