Այս պահին պաշտպանության նախարարության շենքի մուտքի մոտ իրավիճակը շարունակում է լարված մնալ։ 44-օրյա պատերազմում անհայտ կորած զինվորների ծնողները ուժով փակել են ՊՆ–ի դռները և թույլ չեն տալիս, որ որեւէ մեկը դուրս գա շենքից։
Ոստիկանության ուժեր են կենտրոնացել ՊՆ շենքի մոտ։
«Մեկդ ինձ կպավ, չգիտեմ՝ ինչ կանեմ»,–ասաց ծնողներից մեկըն։
Ոստիկանները փորձեցին ազատել ՊՆ-ի մուտքի հատվածը, քաշքշուկ սկսվեց նրանց և ծնողների միջև։
Ոստիկանությունը լրացուցիչ զորք է կենտրոնացնում ՊՆ-ի դիմաց։