«Nissan»-ը Գայի պողոտայում բախվել է ծառին.վարորդի ամուսինն ու 7-ամյա երեխան տեղափոխվել են հիվանդանոց

Երեկ՝ սեպտեմբերի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:15-ի սահմաններում Գայի պողոտա-Մոլդովական փողոցի խաչմերուկի հատվածում Երևանի բնակիչ 41-ամյա Գ. Աղայանը իր վարած «Nissan» մակնիշի ավտոմեքենայով, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ուղևորներից Երևանի բնակիչ 47-ամյա Գ. Հարությունյանը մարմնական վնասվածքներով տղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, իսկ 7-ամյա Է. Հ.-ն՝ «Ուիգմոր» բժշկական կենտրոն:

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի և վաշտի հրամանատար Հայկ Արոյանի գլխավորությամբ:

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Հայկ Ղազարյանն ու կրտսեր պարեկ Վիրապ Ասատրյանը:

Leave a Comment