քննարկվել են արտադրողներին հուզող հարցերը և բարձրացված խնդիրները

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանի գլխավորությամբ կայացել է հանդիպում թեթև արդյունաբերության ոլորտի ներկայացուցիչների հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են արտադրողներին հուզող հարցերը և բարձրացված խնդիրները։ Ներկայացվել են նաև վերջերս ընդունված պետական աջակցության ծրագրերը, որոնց շրջանակում նախատեսվում է՝

•տեքստիլի հումքի ներկրման նպատակով բանկերից և վարկային կազմակերպություններից ստացվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորում,

•տեքստիլ ոլորտում սերտիֆիկատների ձեռքբերման ծախսերի փոխհատուցում։

Առանձին անդրադարձ է կատարվել նաև միջազգային ցուցահանդեսներին տեղական արտադրողների մասնակցության պետական աջակցությանը, որն ուղղված է նոր շուկաների բացմանը և համագործակցությունների ընդլայնման նոր հնարավորությունների ստեղծմանը։

Էդգար Զաքարյանը վերահաստատել է նախարարության պատրաստակամությունը շարունակելու սերտ համագործակցությունը ոլորտի ներկայացուցիչների հետ՝ նպաստելով արտադրական ներուժի մեծացմանը, բարձրացված խնդիրների լուծմանը և արտահանման խթանմանը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment