Կապանում կատարված սպանությունը բացահայտվել է, երիտասարդը՝ ձերբակալվել. մանրամասներ

https://arm.sputniknews.ru/20250928/kapanum-katarvats-spanutjuny-bacahajtvel-e-eritasardy-dzerbakalvel-manramasner-94013989.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2025

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/1121/19/11211966_53:0:1124:803_1920x0_80_0_0_5ddbd2fb22e0e7aadbd8c734b59320f8.jpg

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

կապան, սպանություն, զոհ, ձերբակալություն

կապան, սպանություն, զոհ, ձերբակալություն

ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի – Sputnik. Սեպտեմբերի 28-ին ՆԳՆ ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ կտրած-ծակած վերքերով Կապան բժշկական կենտրոն են տեղափոխվել երկու անձինք, որոնցից մեկը՝ 37-ամյա Յուրի Մարգարյանը, գիտակցության չգալով մահացել է, հայտնում է ՆԳՆ մամուլի ծառայությունը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ 3–րդ սպանությունն է գրանցվել մեկ շաբաթում` Կապանում սպանվել է 37–ամյա մի տղամարդ։

«Պարզվել է, որ նույն օրը՝ Սյունիքի մարզի կոմբինատներից մեկում, վիճաբանություն է սկսվել մի խումբ անձանց միջև, ինչը շարունակվել է այլ վայրում։ Անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում Վարդենիսի 22-ամյա բնակիչը իր մոտ գտնվող դանակով հարվածներ է հասցրել երկու անձանց»,–ասված է հաղորդագրության մեջ։

Ոստիկանների ձեռնարկած բացատրական աշխատանքի շնորհիվ Վարդենիսի 22-ամյա բնակիչը ներկայացել է համայնքային ոստիկանության Վարդենիսի բաժին և խոստովանել կատարածը։

22-ամյա երիտասարդը ձերբակալվել է։ Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիք՝ դանակը հայտնաբերելու ուղղությամբ։ Կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 23-ի ուշ երեկոյան Արմավիրի Մերձավան համայնքում` Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանի նորակառույց առանձնատան հետնամասում, դիմակավորված, ձեռնոցներով անձը մոտեցել է կանգնած 3 անձանց, կրակահերթ արձակել և հեռացել: Միջադեպի հետևանքով սպանվել են Վալոդյա Գրիգորյանը և ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերլիազոր Կարեն Աբրահամյանը։
Սեպտեմբերի 27-ին էլ իր շանը հայհոյելու հարցի շուրջ Արմավիրի Արաքս գյուղի 33-ամյա բնակիչը վիճաբանել է համագյուղացիների հետ, ինչի ընթացքում իր մոտ գտնվող դանակով հարվածել է մի անձի՝ պատճառելով մարմնական վնասվածք։ Ապա նաև ինքնաձիգից կրակոցներ է արձակել ներկաների ուղղությամբ, ինչի ընթացքում 39-ամյա Մասիս Ասատրյանը ստացել է հրազենային վնասվածք, տեղափոխվել Վաղարշապատի հիվանդանոց և գիտակցության չգալով՝ մահացել։

Leave a Comment