ՆԳՆ-ն հայտնել է Կապանում 37-ամյա տղամարդու սպանության մասին – Armenia Today

Սյունիքի մարզի Կապան քաղաքում անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում Վարդենիսի 22-ամյա բնակիչը իր մոտ գտնվող դանակով հարվածներ է հասցրել երկու անձանց, որոնցից մեկը՝ 37-ամյա Յուրի Մարգարյանը, հիվանդանուցում գիտակցության չգալով մահացել է, հայտնել է ՆԳՆ ոստիկանությունը։

Նշվում է, որ դեպքի վերաբերյալ ահազանգը ՆԳՆ ոստիկանություն ստացվել է սեպտեմբերի 28-ին։

ՆԳՆ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողների միջոցառումներով պարզվել է, որ նշված օրը՝ Սյունիքի մարզի կոմբինատներից մեկում, վիճաբանություն է սկսվել մի խումբ անձանց միջը, ինչը շարունակվել է այլ վայրում։

Նույն օրը ոստիկանների ձեռնարկած բացատրական աշխատանքի շնորհիվ Վարդենիսի 22-ամյա բնակիչը ներկայացել է Համայնքային ոստիկանության Վարդենիսի բաժին և խոստովանել կատարածը։

22-ամյա երիտասարդը ձերբակալվել է։

 

Leave a Comment