Հերթական սպանությունն է տեղի ունեցել այս անգամ Կապան քաղաքում: Այս մասին հայտնել է լրագրող Լիա Սարգսյանը։
Երեք անձի միջև ծագած վեճի պատճառով տղամարդկանցից մեկը դանակի գործադրմամբ մահացու հարվածներ է հասցրել Կապանի 37-ամյա բնակչին, ով ավելի ուշ հիվանդանոցում մահացել է:
Սպանությունը կատարող անձը դեպքի վայրից դիմել է փախուստի։