Տոնի Կրոսը շատ բան սովորեց ինձնից. Վիդալ

«Կոլո-Կոլոյի» և Չիլիի ազգային հավաքականի կիսապաշտպան Արտուրո Վիդալը վերհիշել է Լևերկուզենի «Բայերում» գերմանացի Տոնի Կրոսի հետ անցկացրած տարիները։

«Տոնի Կրոսը շատ բան սովորեց ինձնից։ Նա տեխնիկապես լավն էր, բայց ճշգրտությունը պակասում էր։ Տոնին եկավ ինձ և Ռենատո Աուգուստոյի մոտ, մենք նրան բացատրեցինք ֆուտբոլը և շատ բան սովորեցրինք»,- Վիդալի խոսքերն է մեջբերում Madrid Zone-ը։

Կրոսն ու Վիդալը միասին լևերկուզենյան ակումբի կազմում խաղացել են 2009–2011 թվականներին։

Leave a Comment