🎥 Սերիա Ա․ Ինտերը հաղթեց Կալյարիին, Մխիթարյանը մասնակցեց խաղին — Armsport.am

Իտալիայի առաջնության 5-րդ տուրում «Ինտերը» արտագնա խաղում 2 անպատասխան գնդակ ուղարկեց «Կալյարիի» դարպասը։

Գոլով աչքի ընկան Լաուտարո Մարտինեսը և Ֆրանչեսկո Էսպոզիտոն։ «Ներաձուրիների» կազմում ամբողջ խաղին մասնակցեց կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։

Այս խաղից հետո «Ինտերը» 9 միավորով 5-րդ տեղում է։ «Կալյարին» 7 միավորով զբաղեցնում է 10-րդ հորիզոնականը։

Հանդիպման գոլերը՝ ԱՅՍՏԵՂ

Leave a Comment