Էրդողանը և Թրամփը քննարկել են Ուկրաինայի հարցում համատեղ քայլերը



Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և նրա ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ քննարկել են Ուկրաինայի հակամարտության կարգավորման հնարավոր համատեղ քայլերը, հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը։

Առաջնորդները հանդիպել են հինգշաբթի օրը Վաշինգտոնում։

«Բանակցությունների ընթացքում մենք քննարկել ենք, թե ինչ քայլեր կարող ենք ձեռնարկել (Ուկրաինայում – խմբ.) հակամարտությունը կարգավորելու համար», – ասել է Ֆիդանը շաբաթ օրը Նյու Յորքում կայացած մամուլի ասուլիսում, ըստ նախարարության մամուլի ծառայության։

Հետևեք մեզ՝ այստեղ

Leave a Comment