Փարիզցիները ևս լուրջ կորուստ ունեն․ ՊՍԺ-ի առաջատարներից մեկը շարքից դուրս է մնացել մի քանի շաբաթով

ՊՍԺ-ի բրազիլացի ավագ Մարկինյոսը վնասվածքի պատճառով բաց կթողնի մի քանի շաբաթ, հայտնում է ֆրանսիական ակումբի պաշտոնական կայքը։

31-ամյա խաղացողը ձախ ազդրի վնասվածք է ստացել Լիգա 1-ի 5-րդ տուրի «Մարսելի» դեմ խաղում, որտեղ փարիզցիները կրեցին իրենց առաջին պարտությունը ընթացիկ մրցաշրջանում։

Կենտրոնական պաշտպանը բաց կթողնի «Օսերի» դեմ խաղը (սեպտեմբերի 27), ինչպես նաև Չեմպիոնների լիգայի կարևոր հանդիպումը «Բարսելոնայի» դեմ (հոկտեմբերի 1) և «Լիլի» դեմ խաղը (հոկտեմբերի 5)։

Ավելին, նրա մասնակցությունը «Ստրասբուրգի» դեմ հոկտեմբերի 17-ին կայանալիք խաղին նույնպես կասկածի տակ է։

Նշվում է նաև, որ Ժոաու Նևեշը, Դեսիրե Դուեն և Ուսման Դեմբելեն շարունակում են վերականգնվել վնասվածքներից։

Leave a Comment