«Վեսթ Հեմը» ազատել է պաշտոնից գլխավոր մարզչին

«Վեսթ Հեմը» Գրեհեմ Փոթերին ազատել է գլխավոր մարզչի պաշտոնից։ Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։
50-ամյա մասնագետը «Վեսթ Հեմի» մարզիչ էր նշանակվել 2025թ. հունվարին։ Ակումբը նրա գլխավորությամբ 25 խաղում 6 հաղթանակ է տարել, գրանցել 5 ոչ-ոքի, կրել 14 պարտություն։

Sky Sports-ի հաղորդմամբ՝ «Վեսթ Հեմը» գլխավոր մարզիչ կնշանակի Նունու Էշպիրիտու Սանտուին։ Պորտուգալացին վերջերս է հեռացել «Նոթինգհեմ Ֆորեսթից»։

Leave a Comment