Իսրայելական ուժերը վերահսկողություն են հաստատել Գազա քաղաքի մեծ մասի նկատմամբ, հաղորդում է The Jerusalem Post-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
«Իսրայելի պաշտպանության ուժերը (ԻՊՈւ) վերահսկում են Գազա քաղաքի կեսից ավելին, և 800,000 բնակիչներ լքել են այդ տարածքը», – հաղորդում է թերթը։ Թերթը նշում է, որ վերջին օրերին ԻՊՈւ-ն սաստկացրել է Գազայի վրա հարձակումները։
Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի քարտուղարի գրասենյակը շաբաթ օրը հայտնել է, որ վերջին 24 ժամվա ընթացքում Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Գազայի հատվածում ահաբեկչական 120 ռազմական օբյեկտների:
Գրասենյակը հավելել է, որ Իսրայելի պաշտպանության բանակը «շարունակում է թիրախավորել ահաբեկչական կազմակերպությունները ամբողջ հատվածում» և «ընդլայնում է գործողությունները Գազա քաղաքի տարածքում»: