Ֆլիպիններում ավարտվող վոլեյբոլի աշխարհի առաջնությունում տղամարդկանց Բուլղարիայի հավաքականը դուրս է եկել եզրափակիչ։
Ջանլորենցո Բելենջինիի թիմը կիսաեզրափակչում 25-20, 23-25, 25-21, 25-22 հաշվով հաղթել է Չեխիայի հավաքականին։
Բուլղարացիները նախորդ անգամ աշխարհի առաջնության եզրափակիչ դուրս էին եկել 55 տարի առաջ` 1970թ.։
Սեպտեմբերի 28-ին կայանալիք եզրափակչում Բուլղարիան կմրցի աշխարհի գործող չեմպիոն Իտալիայի հավաքականի հետ։ Իտալացիները 25-21, 25-22, 25-23 հաշվով հաղթել էին գորոծղ փոխչեմպիոն Լեհաստանի թիմին։