Սերխիո Բուսկետսը հայտարարել է կարիերան ավարտելու մասին

«Ինտեր Մայամիի» ֆուտբոլիստ Սերխիո Բուսկետսը հայտարարել է մրցաշրջանի ավարտից հետո կարիերան ավարտելու մասին։

«Շնորհակալություն բոլորին ու ֆուտբոլին։ Դուք միշտ կլինեք այս գեղեցիկ պատմության մի մասը»,- գրել է նա։

Բուսկետսը կատալոնական «Բարսելոնայի» սան է, որտեղ 2008-2023 թվականներին անցկացրել է 722 հանդիպում ու նվաճել է 32 տիտղոս։ 37-ամյա կիսապաշտպանը նաև 143 խաղ է անցկացրել Իսպանիայի հավաքականում և դարձել է աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն։

Leave a Comment