🎥 Ալ-Նասրը հաղթեց, Ռոնալդուն խփեց 946-րդ գոլը — Armsport.am

«Ալ-Նասրը» արտագնա խաղում 2:0 հաշվով հաղթեց «Ալ-Իթիհադին» Սաուդյան Արաբիայի առաջնության 4-րդ տուրի հանդիպման ժամանակ։

Հաշիվը 9-րդ րոպեին բացեց Սադիո Մանեն՝ Կինգսլի Կոմանի փոխանցումից հետո։ 35-րդ րոպեին Կրիշտիանու Ռոնալդուն, օգտվելով Մանեի փոխանցումից, կրկնապատկեց հյուրերի առավելությունը։

40-ամյա հարձակվողը խփեց իր կարիերայի 946-րդ գոլը։

«Ալ-Նասրը» (12 միավոր) տարավ մրցաշրջանի մեկնարկային չորրորդ հաղթանակը և դարձավ առաջնության միանձնյա առաջատար։ «Ալ-Իթիհադը» (9 միավոր) կրեց առաջին պարտությունը և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը։

Գոլերը՝ ԱՅՍՏԵՂ

Մրցաշարային աղյուսակը

Leave a Comment