Նիդերլանդների հավաքականի նախկին ֆուտբոլիստ Բաս Դոստը հայտարարել է կարիերան ավարտելու մասին։ 2023 թվականին նա գիտակցությունը կորցրել էր դաշտում՝ «ՆԵԿ Նայմեխենի» կազմում խաղալիս, ինչից հետո այլևս չի վերադարձել խաղադաշտ։ 2025 թվականի մայիսին Դոստը դարձել է 36 տարեկան։
«Ես հույս ունեի, որ բորբոքումը կանցնի կես տարվա ընթացքում։ Դեկտեմբերին կարծում էի, որ հաջորդ մրցաշրջանում (2024/2025) կկարողանամ նորից ֆուտբոլ խաղալ։
Սակայն մարտին կատարված սկանավորումը ցույց տվեց, որ բորբոքումը գրեթե ամբողջությամբ վերադարձել է։ Դա ինձ համար իսկական հարված էր», – Դոստի խոսքերը մեջբերում է Voetbal International-ը՝ հղում անելով Algemeen Dagblad-ին։
Բաս Դոստը 2020/2021 մրցաշրջանում «Բրյուգեի» կազմում դարձել է Բելգիայի չեմպիոն։