Իրանը և Ռուսաստանը Իրանի հարավում կկառուցեն ատոմակայան


Միջազգային


Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանը և Ռուսաստանը համաձայնագիր են ստորագրել Իրանի հարավում գտնվող Հորմոզգան նահանգում Հորմոզ ատոմակայանի կառուցման վերաբերյալ։

Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության անունից փաստաթուղթը ստորագրել է «Իրան Հորմոզ»-ի ներկայացուցիչ Նասեր Մանսուր Շարիֆուլը, իսկ Ռուսաստանի անունից՝ «Ռոսատոմ Էներգետիկ նախագծեր»-ի ներկայացուցիչ Դմիտրի Շիգանովը։

Նախագիծը նախատեսում է չորս էներգաբլոկների կառուցում 500 հեկտար տարածքում։

Շինհրապարակում ներկայումս ընթանում են ինժեներական հետազոտություններ և նախապատրաստական ​​աշխատանքներ։


Leave a Comment