Դուք պատմության մեջ կմտնեք որպես թանկացումների քաղաքապետ. Ավագանու անդամը՝ Ավինյանին – ՓԱՍՏԻՆՖՈ

Պարոն Ավինյան, կարծում եմ, դուք պատմության մեջ կմտնեք որպես թանկացումների քաղաքապետ, որովհետև եթե ես անգամ ես հաշվեմ նվազագույն բնակարանը 30 քմ, և բազմապատկեմ այն 13-ով, դա կրկնակի թանկացում է, եթե այդ բնակարանում 1 անձ է գրանցված։ Այս մասին Երևանի ավագանու նիստում ասաց Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Հայկ Գրիգորյանը՝ անդրադառնալով Երևանում աղբահանության վճարների հաշվարկման նոր մեթոդաբանությանը, ըստ որի՝ վճարները հաշվարկվելու են ըստ բնակարանների մակերեսի՝ 1 քմ-ի՝ 13 դրամ դրույքաչափով։

«Եթե բնակարանը 60 քմ է կամ 80, ապա 800-900 դրամի մասին է խոսքը։ ուզում եմ հասկանալ, սրա նպատակը բյուջե լցնե՞լն է, թե որևէ այլ վարչական խնդիր լուծելը։ Կարող է լինել մի իրավիճակ, որ 100 քմ ժոնոց բնակարանում որևէ մեկը չի բնակվում, կամ ապրում է 1 անձ ու նա պետք է 5 անգամ ավելի վճարի, քան այն բնակարանը, որը 30 քմ է, բայց այնտեղ ապրում են 4 հոգի, բայց իրենք վճարելու են 4 անգամ պակաս, բայց 4 անգամ ավելի աղբ են գեներացնելու»,-ասաց նա։
Երևանի քաղաքապետարանի եկամուտների հաշվառման և գանձման վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Հակոբյանը պատասխանեց, որ ըստ ԱՎԿ-ի՝ Երևանում կա 251 635 բնակարան։

«Նոր համակարգը հաշվի է առնում բնակարանի մակերեսում ապրող մարդկանց թիվը։ Եթե փոքր բնակարաններում ավելի մեծ թվով մարդիկ են ապրում, վճարները նվազում են։ Օրինակ՝ 50 քմ բնակարանում, որտեղ ապրում է հինգ մարդ, վճարն ավելի նվազ կլինի։ Միջինում բնակարանների համար աղբահանության համար վճարի տարբերությունը կազմելու է մոտ 100 դրամ»,-ասաց Հակոբյանը։

Հայկ Գրիգորյանն արձանագրեց, որ սա ևս թանկացում է՛ «Ես կարծում եմ, որ այդ աճը կրկնակի է լինելու։ Բայց ստացվում է, որ դուք խրախուսում եք, որ մարդիկ մեծ քանակներով ապրեք փոքր տարածքներում, մինչդեռ հակառակը պետք է լինի»։

Աղբյուր` Փաստինֆո



Source link

Leave a Comment