ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը շարունակում է մանրամասնել «Կրթվելը նորաձև է» արշավի նպատակը:
« «Վարչապետի զուգընկերը որոշել է մեզ կրթել ու տգիտության ճիրաններից ազատել, որ մենք վերջապես հասկանանք, թե ինչ անձնվեր գործ են անում վարչապետն ու իր 27 տարվա կողակիցը:
Ամեն ինչ հրաշալի է, բայց մի հարց է ծագում՝ ի՞նչ կրթություն պիտի ստանանք, որ այս աղետալի զույգի արածները հասկանանք….»։
«Կրթվելը նորաձեւ է» արշավի նպատակը այս մտքի հեղինակի անձնական տանջանքներին վերջ դնելն է, նրան տգիտության ստրկությունից ազատագրելը, ինչից հետո միայն միտքը կսթափվի, հոգին կհանդարտվի, աչքերը կբացվեն եւ նա կտեսնի իրեն հուզող բոլոր հարցերի պատասխանները։
#կրթվելընորաձեւէ
2025 թվականը հայտարարենք կրթվելու տարի
#կրթություն
#զինվենքգիտելիքներով
#տգիտությունընորաձեւչէ»,- գրել է նա։