«Ռեալի» կիսապաշտպանը դարպասապահին խորհուրդ է տվել հեռանալ

«Ռեալի» կիսապաշտպան Ֆեդե Վալվերդեն թիմի դարպասապահ Անդրեյ Լունինին խորհուրդ է տվել հեռանալ ակումբից։ Այս մասին հաղորդում է El Nacional-ը:

Ուրուգվայցին ասել է թիմակցին, որ Տիբո Կուրտուայի հետ մրցակցության պայմաններում Լունինը խաղաժամանակ չի ստանալու: Վալվերդեն թիմակցին առաջարկել է հեռանալ այլ ակումբ՝ խաղաժամանակ ստանալու համար:

Անդրեյ Լունինն ընթացիկ մրցաշրջանում ոչ մի հանդիպման չի մասնակցել:

Leave a Comment