ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանի հոգեհանգստի արարողությունը

Փարաքարի Մշակույթի և երիտասարդության պալատում տեղի է ունենում համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանի հոգեհանգստի արարողությունը։

Վալոդյա Գրիգորյանը սպանվել էր սեպտեմբերի 23-ին, իր տան բակում։ Ժամը 23.52-ին, ՆԳՆ ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրի Երևանյան խճուղում կրակոցներ են հնչել, կա 2 զոհ, 1 վիրավոր։ Մահացածներից մեկը համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանն է, մյուսը՝ ոստիկանության Արարատի քրեական ոստիկանության աշխատակից Կարեն Աբրահամյանը։ Եվս մեկ անձ վիրավորվել էր։

Վալոդյա Գրիգորյանը 42 տարեկան էր։

Հուղարկավորությունը տեղի կունենա սեպտեմբերի 26-ին, ժամը 12։00-ին, Փարաքարի Մշակույթի և երիտասարդության պալատից։

Համայնքապետի հոգեհանգստի արարողությունն առաջարկում ենք դիտել ուղիղ հեռարձակմամբ։

Leave a Comment