ՀՀ 2026 թվականի պետական բյուջեի պաշտպանության, անվտանգության, հասարակական կարգի պահպանության և դատական գործունեության ծախսերը նախատեսվում է կրճատել շուրջ 267 մլն դոլարով: Այս մասին հայտնում է «РИА Новости»-ն։
Հաջորդ տարվա պետբյուջեի ծախսերը նշված ոլորտների համար նախատեսված են 813,2 մլրդ դրամ (2,12 մլրդ դոլար)՝ 915,4 մլրդ դրամի (2,39 մլրդ դոլար) փոխարեն։
Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանը նախատեսում է 2026 թվականին կրճատել պաշտպանական ծախսերը: