«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկը խոսել է «Ոսկե գնդակը» չստանալուց հետո Լամին Յամալի տրամադրվածության մասին, հայտնում է AS-ը:
«Խոսել եմ Լամինի հետ. նա լավ է զգում, դրական է ընդունել «Ոսկե գնդակը» չհաղթելու փաստը: Նա շատ մոտիվացված է առաջիկա տարիների համար, քանի որ ապացուցելու շատ բան ունի: Դեմբելեն արժանիորեն հաղթել է «Ոսկե գնդակը»: Յամալը շատ շուտով ամբողջությամբ կվերականգնվի վնասվածքից և կվերադառնա խաղադաշտ»,- ասել է «Բարսելոնայի» գլխավոր մարզիչը: