
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հինգշաբթի օրը կհանդիպի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, ով կմասնակցի Մոսկվայում կայանալիք Գլոբալ ատոմային ֆորումին։ Այս մասին հաղորդում է РИА Новости–ին։
Ավելի վաղ Պեսկովը հայտարարել էր, որ Պուտինը հինգշաբթի օրը Կրեմլում կունենա երկկողմ միջազգային հանդիպումների մարաթոն։ «Երկկողմ հանդիպումներ. ՀՀ վարչապետ Ն. Փաշինյան», – ասվում է հայտարարության մեջ։
Հիշեցնենք՝ այսօր Մոսկվայում կկայանա Գլոբալ ատոմային ֆորում, որը տեղի կունենա Համաշխարհային ատոմային շաբաթվա շրջանակներում։ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում է այդ գֆորումին մասնակցելու նպատակով։