«Մանչեսթեր Յունայթեդի» պատմության լավագույն ռմբարկու Ուեյն Ռունին պատմել է, թե ինչպես է կնոջը՝ Քոլինին, փակել պատշգամբում:
Դեպքը տեղի է ունեցել 2020 թվականին, երբ Քոլինը կախել է «Լիվերպուլի» դրոշը՝ նշելու նրանց հաղթանակը Պրեմիեր լիգայում:
«Քոլինը «Լիվերպուլի» դրոշն էր կախել մեր տան վրա: Դա մեր հին տունն էր, որի մուտքի դռան վերևում փոքր պատշգամբ կար: Դրոշը կախված էր պատուհանից դուրս, և ես նրան ասացի, որ բարձրանա և հանի այն:
Նա բարձրացավ և ստիպված էր ամբողջությամբ դուրս գալ պատուհանից, որպեսզի հանի դրոշը: Երբ նա դուրս եկավ, ես փակեցի պատուհանը», – պատմել է նախկին ֆուտբոլիստը:
Ուշագրավ է, որ Ռունին մանկուց երկրպագում է «Էվերթոնին»: