Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Ստյոպա Մկրտչյանը, ով օգոստոսին ստացած վնասվածքի պատճառով բաց էր թողել ընտրանու սեպտեմբերյան հավաքը, վերադարձել է խաղադաշտ։
22-ամյա ֆուտբոլիստն այսօր մասնակցել է Խորվաթիայի գավաթի 1/16 եզրափակչի «Ուլյանիկի» դեմ խաղին (4:0)՝ փոխարինման դուրս գալով 86-րդ րոպեին։
Նախքան այդ հանդիպումը նա խաղաժամանակ էր ստացել Խորվաթիայի առաջնությունում՝ «Իստրա 1961»-ի հետ խաղի վերջին րոպեներին։
Ակնկալվում է, որ Մկրտչյանը լիովին պատրաստ կլինի ընտրանու հոկտեմբերյան հավաքին՝ մասնակցելու Հունգարիայի (հոկտեմբերի 11) և Իռլանդիայի (հոկտեմբերի 14) դեմ խաղերին։