Վինիսիուսը կարող է հեռանալ «Ռեալից»

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուսը 2026թ. ձմռանը կարող է հեռանալ ակումբից, հայտնում է El Chiringuito TV-ն։
Բրազիլացի ֆուտբոլիստն ակումբում դժգոհ է իր նոր կարգավիճակից ու խաղային դերից։

«Եթե ոչինչ չփոխվի, Վինիսիուսը, հավանաբար, հունվարին չի մնա «Ռեալում»»,- ասել է հեռուստաալիքի լրագրողը։

25-ամյա Վինիսիուսը անհանգստացած է, որ այլևս նախկին կարևորությունը չի ունենա ակումբում։

Վինիսիուսը 2025/26 մրցաշրջանում 6 անգամ է խաղադաշտ դուրս եկել, սակայն ոչ մի ամբողջական հանդիպման չի մասնակցել։

Leave a Comment