Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 25-ին Պուտինի հետ Մոսկվայում կմասնակցի Գլոբալ ատոմային ֆորումին

Քաղաքականություն

24.09.2025 | 17:45

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ միասին Գլոբալ ատոմային ֆորումին մասնակցելու են Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ-ի) տնօրեն Ռաֆայել Գրոսին, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Մյանմայի նախագահի պաշտոնակատար Մին Աուն Հլայնը, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Եթովպիայի վարչապետ Աբիյ Ահմեդը։ Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

Հաղորդվում է, որ սեպտեմբերի 25-ին Պուտինը ելույթ կունենա Ռուսաստանի միջուկային արդյունաբերության 80-ամյակին նվիրված Գլոբալ ատոմային ֆորումում։

«Ռուսաստանի առաջնորդի հետ միասին ֆորումին կմասնակցեն Բելառուսի Հանրապետության նախագահ Լուկաշենկոն, Մյանմայի Միության նախագահի պաշտոնակատար Մին Աուն Հլայնը, ՀՀ վարչապետ Փաշինյանը, Եթովպիայի Դաշնային Դեմոկրատական ​​Հանրապետության վարչապետ Ահմեդը, Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Գրոսին, ինչպես նաև Իրանի Իսլամական Հանրապետության, Ուզբեկստանի Հանրապետության, Եգիպտոսի Արաբական Հանրապետության, Նիգերի Հանրապետության և մի շարք մասնագիտացված կազմակերպությունների ներկայացուցիչներ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ռուսաստանի միջուկային արդյունաբերության 80-ամյակին նվիրված ֆորումը կանցկացվի սեպտեմբերի 25-ից 28-ը Մոսկվայում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

Leave a Comment