Բանգկոկի հիվանդանոցներից մեկի մոտ ճանապարհի մի հատված փլուզվել է՝ առաջացնելով մոտավորապես 30 մետր լայնությամբ և 50 մետր խորությամբ խոռոչ։ «Bangkok Post»-ը հաղորդում է, որ տուժածներ չկան։ «Սամսեն ճանապարհի Վաջիր հիվանդանոցի դիմաց գտնվող մի հատված չորեքշաբթի առավոտյան փլուզվել է ՝ առաջացնելով մոտավորապես 50 մետր խորությամբ և 30-ական մետր լայնությամբ ու երկարությամբ մեծ փոս։
Այն առաջացել է անմիջապես մետրոյի կայարանի վերևում։ Վիրավորների մասին հաղորդագրություններ չեն եղել», -գրում է թերթը։ Ըստ տեղեկությունների՝ միջադեպը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 7:13-ի սահմաններում։ Քաղաքային իշխանությունները անվտանգության նկատառումներից ելնելով փակել են այդ հատվածը երթևեկության համար։ Հիվանդանոցների գործունեությունը դադարեցվել է երկու օրով, և մոտ 3500 հիվանդ տարհանվել է։ Մոտակա բնակարանների բնակիչներին նույնպես հրահանգվել է իրենց տներից տարհանել։