ԱՍՀ նախարար Արսեն Թորոսյանն ընդունել է ՀՀ-ում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտիին




Այսօր Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն ընդունել է ՀՀ-ում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտիին։ Դեսպանը շնորհավորել է նախարարին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և վերահաստատել Հայաստանի ու Իտալիայի միջև աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցության կարևորությունը։


 


Դեսպանը շեշտել է աշխատանքի հիմնարար դերը՝ հիշեցնելով, որ այն ամրագրված է Իտալիայի Սահմանադրության մեջ։ Նախարար Արսեն Թորոսյանը նշել է, որ ՀՀ կառավարությունն էլ առաջնահերթություն է տալիս աշխատանքին՝ որպես աղքատության հաղթահարման և մարդկանց ինքնուրույն կյանքի կարևոր նախապայման։


 


Նախարարն ընդգծել է, որ վերջին յոթ տարիներին Հայաստանում ստեղծվել է շուրջ 200 հազար նոր աշխատատեղ, ինչը մեծ հնարավորություն է ստեղծում քաղաքացիների բարեկեցության բարձրացման համար։ Միաժամանակ, նախարարն արձանագրել է պետության շարունակական հոգածության կարևորությունը՝ հաշմանդամություն ունեցող անձանց և այլ խոցելի խմբերի ներկայացուցիչների նկատմամբ՝ ապահովելու վերջիններիս սոցիալական լիարժեք ներառումը։


 


Կողմերը քննարկել են նաև երկկողմ և բազմակողմ օրակարգին վերաբերող այլ հարցեր՝ արձանագրելով համագործակցության շարունակականության կարևորությունը։


 


ՀՀ ԱՍՀՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԲԱԺԻՆ


 


 


 


 


Leave a Comment