«Բարսելոնայի» նախկին պաշտպան Սամուել Ումտիտին պատմել է իր նախկին ակումբակից Ուսման Դեմբելեի կարգապահության հետ կապված խնդիրների մասին, հաղորդում է leparisien-ը:
«Այո՛, դա ճիշտ է, որ ամեն առավոտ զանգահարում էի Ուսմանին՝ արթնացնելու համար: Ես նաև ճշտում էի, թե արդյոք նա հիշո՞ւմ է, որ այդ օրը մարզման պետք է գա:
Նա իսկապես լավ մարդ է, բայց չէր հասկանում, թե ինչ է նշանակում խաղալ «Բարսելոնայի» պես ակումբում: Դեմբելեն կարող էր մարզումից ուշանալ 50 րոպեով և դա նորմալ համարել: Փարիզում նա արդեն փոխվել, հասուն է դարձել»,- ասել է ֆրանսիացին:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 22-ին Դեմբելեն նվաճել է «Ոսկե գնդակ» մրցանակը: