Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը գլխավորում է ռուսական պատվիրակությունը՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի (ԳԱ) 80-ամյակին նվիրված նստաշրջանին։
Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ի թղթակիցը, կառավարական ինքնաթիռը Մոսկվայից մինչև ԱՄՆ հեռավորությունը հաղթահարել է հյուսիսային երթուղով՝ շրջանցելով բոլոր երկրները 11 ժամ 40 րոպեում։
Այցի կենտրոնական իրադարձությունը կլինի Լավրովի ելույթը սեպտեմբերի 27-ին նախատեսված ընդհանուր քաղաքական քննարկման ժամանակ։
Լավրովը, ավանդաբար, բազմաթիվ երկկողմ հանդիպումներ է անցկացնում այս միջոցառումների շրջանակներում։ Դրանց թվում են ռուս դիվանագետի և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի միջև բանակցությունները։