Կրակոցներ են Մերձավան համայնքում. մահացել է համայնքապետ Վալոդյա Գրիգորյանը









Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23.52-ին, ՆԳՆ ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրի Երևանյան խճուղում կրակոցներ են հնչել։ Այս մասին հայտնում են ՆԳՆ Ոստիկանությունից։

Նախնական տվյալներով կա 2 զոհ, 1 վիրավոր։ Մահացածներից մեկը համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանն է։

ՆԳՆ ոստիկանության ծառայողները ձեռնարկում են միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։

ՆԳՆ ոստիկանություն

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ

Leave a Comment