«Բարսելոնայի» նախկին պաշտպան Սամուել Ումտիտին որոշ մանրամասներ է պատմել իր ընկերոջ՝ ՊՍԺ-ի հարձակվող Ուսման Դեմբելեի մասին, որը երեկ՝ սեպտեմբերի 22-ին կարիերայում առաջին անգամ արժանացավ «Ոսկե գնդակի» մրցանակին։
«Ես քեզ էի երկրպագում, շատ ուրախ էի տեսնել, թե որքան առաջ ես գնացել։ Երբ դեռ խաղում էինք «Բարսելոնայում», երբեմն ես ստիպված էի նրան զանգահարել առավոտյան՝ տեսնելու, թե արդյոք նա արդեն արթուն է և հիշում է առավոտյան մարզման մասին, թե ոչ։ Ուսմանը անհոգ էր թե՛ խաղադաշտում, թե՛ դրանից դուրս։
Նա լավ մարդ է, բայց չէր հասկանում, թե ինչ է նշանակում խաղալ «Բարսելոնայում»։ Այնպիսի տպավորություն էր, կարծես նա պարզապես խաղում էր մոտակա քաղաքում։ Բայց հիմա հիանալի է տեսնել, թե ինչպես է նա զարգացել և հասունացել ՊՍԺ-ում», – ասել է Ումտիտին DAZN-ին տված հարցազրույցում։
Երկու ֆուտբոլիստները նախկինում միասին խաղացել են «Բարսելոնայում»։ 31-ամյա Ումտիտին օրեր առաջ հայտարարել է կարիերան ավարտելու մասին։