Մհեր Գրիգորյանն ու Ալեքսանդր Թիմանը քննարկել են ԱՄՀ 3-ամյա Պահուստային ծրագրում ընդգրկված միջոցառումների ընթացքը


Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Ալեքսանդր Թիմանին: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԱՄՀ մշտական ներկայացուցիչ Ումանգ Ռավաթը: Այս մասին տեղեկացնում են Կառավարության մամուլի ծառայությունից:


Փոխվարչապետը բարձր է գնահատել ԱՄՀ հետ համագործակցությունը և կարևորել հնարավոր նոր ուղղություններով դրա ընդլայնումը:


Զրուցակիցները քննարկել են ԱՄՀ 3-ամյա Պահուստային ծրագրում ընդգրկված միջոցառումների ընթացքը և մտքեր փոխանակել նոր ծրագրի հիմնական ուղղությունների շուրջ: Անդրադարձ է կատարվել դրամավարկային, հարկային, վիճակագրության, առողջապահության և թվայնացման ոլորտներում նախանշված բարեփոխումներին: Փոխվարչապետը կարևորել է այս ոլորտներում ԱՄՀ փորձագիտական ներուժի և լավագույն փորձի կիրառումը:

Դիտումների քանակ3

Leave a Comment