«Վանաձոր» ՔԿՀ այցելած մայրը բերանի խոռոչում թաքցրել է թմրամիջոց՝ որդուն փոխանցելու համար (ՖՈՏՈ)

Պարզվել է, որ որդուն տեսակցության մայրը բերանում թաքցրել է փայլաթիթեղով փաթեթավորված, թմրամիջոցի նմանվող զանգված․ ՖՈՏՈ

«Վանաձոր» ՔԿՀ այցելած մայրը բերանի խոռոչում թաքցրել է թմրամիջոց՝ որդուն փոխանցելու համար (ՖՈՏՈ)


ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ ՀՀ արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության և պահպանության ապահովման ստորաբաժանումների ծառայողները որդու մոտ կարճատև տեսակցության եկած քաղաքացուհի Ռ․Պ․-ի խուզարկության ընթացքում վերջինիս բերանի խոռոչում նկատել են կասկածելի փաթեթ, հաղորդում է Քրեակատարողական ծառայությունը։


Պարզվել է, որ Ռ․Պ․-ն բերանում թաքցրել է փայլաթիթեղով փաթեթավորված, թմրամիջոցի նմանվող, 2,5 գրամ դեղնականաչավուն, բուսական զանգված։


1893ad2a4847412cf3218c3e335e2f6e-001.jpg


Քաղաքացուհի Ռ․Պ․-ն ձերբակալվել է Քրեակատարողական ծառայության օպերատիվ վարչության «Վանաձոր» տարածքային բաժնի ծառայողների կողմից և ներկայացվել Լոռու մարզային քննչական վարչություն։


46f0981eb898b3f71fa6aa2c7138af86-02.jpg


Նախապատրաստված նյութերը և հայտնաբերված զանգվածը տրամադրվել են նույն քննչական վարչությանը։


Քրեակատարողական ծառայությունը կրկին հորդորում է ազատազրկված անձանց հարազատներին խստագույնս պահպանել քրեակատարողական հիմնարկներ այցելելու օրենքով սահմանված կանոնները և զերծ մնալ քրեորեն պատժելի գործողություններից։


Ավելի օպերատիվ լուրերին ծանոթացեք մեր Տելեգրամում


Leave a Comment